Դարակային սերվերների գնային առաջարկների ներկայացման հարցում
Գնային առաջարկների ներկայացման հարցում՝ համակարգչային տեխնիկայի ձեռքբերման նպատակով
Դիմումների ընդունման սկիզբ՝ 04/02/2021
Դիմումների ընդունման ավարտ՝ 12/02/2021
Հարգելի Հայտատու,
«ՍՏԱԿ ՄԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐ» ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե` ՀՀ, Երևան, Վ. Սարգսյան 6), գնային առաջարկների ներկայացման հարցման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ` Հայտատուներին) ներկայացնելու գնային առաջարկներ համակարգչային տեխնիկայի ձեռքբերման համար: Գնման ենթակա համակարգչային տեխնիկայի նկարագիրը ներկայացված է ստորև.
Դարակային սերվեր հետևյալ բնութագրերով (2 հատ)
Chassis – Rack, առավելագույնը 2U բարձրությամբ,
Processor – x2 (2 հատ) Intel Xeon Silver 4214 2.20GHz, կամ համարժեք, առնվազն 10 միջուկով (10 core) կամ ավելի նոր սերնդին համապատասխանող http://www.cpubenchmark.net կայքում հայտարարված PassMark թեստի պայմանական արտադրողականության նույն կամ բարձր միավորով պրոցեսոր;
Memory - նվազագույնը 192GB RDIMM ծավալի և 2400 Mhz հաճախականության կամ ավելի բարձր;
Hard Drives - սկավառակների օգտակար ծավալը առնվազն 5TB ապահոված ոչ պակաս, քան 4 հատ SATA 6G Mixed Use SFF SC Multivendor SSD սկավառակներով, հետագայում սկավառակների քանակը ավելացնելու հնարավորությամբ;
RAID Controller - տեղադրված (ոչ մայր սալիկում ներառված) սալիկ, որը կապահովի RAID 5 կոնֆիգուրացիա;
Power Supply - Dual, Redundant Power Supply;
Rack Rails - Sliding Rails;
NIC- առնվազն 2 Port 1Gb Base-T
Regulatory Approvals – GOST կամ CE;
- Երաշխիքային ժամկետը՝ առնվազն 3 տարի, տեխ․ աջակցություն 24/7 ռեժիմով ընդ որում, փոխարինված բոլոր սկավառակները պետք է մնան պատվիրատուի մոտ։
- Արտադրողի համակարգում խնդիրների գրանցման պատուհան՝ 24/7 ռեժիմով,
- Արտադրողի հետ հետադարձ կապի առավելագույն ժամանակահատվածը՝ 4 ժամ
- Մատակարար կազմակերպությունը պետք է տրամադրի արտադրողի կողմից հավաստագրման թերթիկ (MAF):
- Պետք է ապահովի առնվազն մեկ արտոնագրված սերվիս-կենտրոնի առկայություն ՀՀ տարածքում
Օրինակ՝ HPE ProLiant series, Dell PowerEdge R-series, Lenovo ThinkSystem SR-series կամ համարժեք:
Գնային առաջարկը կարող են ներկայացվել միայն մեկ լոտով, միանգամից: Առաջարկը պետք է ներառի նամակ (համաձայն Ձև N 2-ի), Հայտատուի կողմից լրացվող հարցաշար, ինչպես նաև գին, առաքման ժամկետ և երաշխիքային ժամկետ, որոնք կհանդիսանան հաղթողի ընտրության հիմնական պայմաններ: Ներկայացվող առաջարկը պետք է վավեր լինի ներկայացման պահից առնվազն 2 շաբաթվա ընթացքում:
Գնային առաջարկների ներկայացման հարցման ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ Գնային առաջարկների ներկայացման հարցման կարգում (Հավելված 1),
Գնային առաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան գնային առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում առաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Գնառաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:
Գնային առաջարկները փակ ծրարով պետք է առաքվեն ոչ ուշ, քան 2021թ. փետրվարի 12-ը, ժամը 18.00 (Երևանի ժամանակով), «ՍՏԱԿ ՄԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐ» ՓԲԸ հասցեով՝ նախապես զանգահարելով +374 10 592616 հեռախոսահամարով:
ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 6
Հեռ. +374 10 592616
Էլ. փոստ. info@stak.am
Կոնտակտային անձ տեխնիկայի հարցերով` Դավիթ Հովհաննիսյան 095 224212: